Հողմային կայան Գեղարքունիքում՝ 202 ՄՎտ, ներդրումների ծավալը՝ 276 մլն եվրո: Ներդրողը իսպանական Actiona ընկերությունն է, որը հայտարարում է ևս 150 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային կայանների կառուցման նպատակի մասին․

Արևային կայան՝ կրկին Գեղարքունիքում՝ 5 ՄՎտ, ներդրումների ծավալը՝ 3,5 մլն եվրո:
 
Երկու նախագծերն էլ, հայտարարությունների համաձայն, պետք է կյանքի կոչվեն մինչև 2025 թ.:
 
Ու ամեն ինչ առավել քան ողջունելի կլիներ, եթե հաշվի չառնեինք մի պարզ հանգամանք, այն է՝ ՛՛թավշյա կլոունադայից՛՛ հետո Հայաստանում կյանքի չի կողչվել ոչ մի քիչ թե շատ լուրջ նշանակություն ունեցող էներգետիկ նախագիծ, եղածներն էլ դե-ֆակտո կոնսերվացվել են (Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գիծ, ՛՛Մասրիկ-1՛՛ արևային կայան, Zod Wind և այլն):
 
Ու այս պարագայում նոր հավակնոտ նախագծերի մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան պարզապես ՛՛կանաչ դիսկուրսի՛՛ տարածմանն ուղղված մարտավարություն, որի թիրախում նախևառաջ անվտանգ կոնվենցիոնալ էներգահամակարգն է՝ ատոմակայանով, ՀԷԿ-երով և այլն: Հայաստանի էներգետիկ համակարգը շարունակում է ապաանվտանգայնացվել, ենթարկվել ռազմավարական սնանկացման՝ դիտարկվելով ընդամենը որպես սպասարկման ոլորտն էներիայով ապահովելու միջոց: