Այս իշխանությունը «նախկիններից» չէ, որ պետք է վախենա, նա այլևս պետք է վախենա պոպուլիզմի, քաղաքական անբարոյականության, արժեքային շեղվածության և դավաճանական քաղաքականության լուծը թոթափած և ոտքի ելած հայ մարդկանցից.

❗️Գոյություն ունի ահռելի պրոտեստ, որն օր օրի պասիվից անցնում է ակտիվ ռեժիմի:
 
❗️Հրապարակի բեմն ու քաղաքական կոմպոնենտը չէ, որ պահում և ուղղորդում է հրապարակին, հենց հրապարակի ժողովուրդն է պահում բեմն ու հրապարակը իր ներկայությամբ ու համառությամբ:
 
❗️Շարժմանը ներգրավելու և ֆունկցիոնալ տալու որոշ մարտավարական և հոգեբանական բացթողումներից հետո էլ հավաքվող և սեփական անհամաձայնությունն առ իշխանություն հայտնող մարդկանց թիվը չի պակասում:
 
❗️Սա խոսում է թաքնված անհամաձայնության բացվող և շատացող էներգիայի, չկողմնորոշվածության ավարտման և վճռականության ահռելի մասշտաբների մասին, հստակ պահանջով՝ «վերջ տալ այս դավաճանական ապիկարությանը»:
 
❗️Շարժումը կանգնած է կրիտիկական զանգվածի «ռուբիկոնի» առջև և սա ամենակարևոր պահն է, որը նոր շունչ, նոր հույս և առաքելություն է բերելու հաղթական ֆինալի ճանապարհին:
 
❗️Որքան էլ շարժման ցանցային, ապակենտրոն և «ապաքաղաքական» բնույթը այս փուլում էֆեկտիվ էր և իր գործն արեց, այնուամենայնիվ նոր շնչառության և հաջորդ արագությանն անցնելու համար անխուսափելիորեն գալու է քաղաքական առաջարկի և քաղաքական առաջնորդի բեմելի պահը: Սա հաջորդ փուլի քաղաքական առումով ամենավճռական, ամենաորոշիչ և ամենառիսկային քայլն է:
 
❗️Իշխանությունը սպասում է հենց այդ պահին իր մարտավարական հարվածի համար: Այս մարտահրավերը պետք է ընդունել շատ ավելի վստահ, բյուրեղացած,պինդ, հաշվարկված և մաքսիմալ ապաամբիցավորված: Սա լինելու է վերջին ակորդը, հուսով եմ հաղթական ակորդը:
 
P.S. Այս իշխանությունը «նախկիններից» չէ, որ պետք է վախենա, նա այլևս պետք է վախենա պոպուլիզմի, քաղաքական անբարոյականության, արժեքային շեղվածության և դավաճանական քաղաքականության լուծը թոթափած և ոտքի ելած հայ մարդկանցից: Վստահ եմ, որ վախենում է: