Բավ է վիրտուալ հարթակում զարմանալ և ապշահար լինել, թե ինչպե՞ս հասանք այս օրվան․

Փաստ է, որ հասանք, գործեք իրականության մեջ, որ դուրս գանք «այս օրվանից»: Օրը մեկ «քաղ-մոլորյալի» գոնե կարողացեք հանել քաղաքական մաղձի և իշխանական դեմագոգիայի ճիրաններից: Խոսեք մարդկանց հետ շատ և փաստարկված առանց վանելու, կոտրեք «ինֆո-թմրանյութով» սնուցվող իշխանական ստերիոտիպերը, քիչ թե շատ դիմադրողականություն ձևավորելով դրանց հանդեպ: Սա է չգիտակցված կործանումից խուսափելու ճանապարհը:
 
Չկա մեծամասնություն, որին չի կարող հաղթել գրագետ, համառ և իմաստուն փոքրամասնությունը, եթե չի հաղթում, ուրեմն գրագիտության, համառության, իմաստնության և ձգտման պակաս կա:
 
Ամեն մեկս, եթե վիրտուալ պաթոսը գոնե կիսով չափ փոխարինենք մարդկանց հետ ճիշտ, եթե կուզեք իրական «դաշտային» աշխատանքի, քիչ թե շատ կցուցաբերենք խոնարհում 44 օր անընդմեջ հերոսաբար նահատակվածներին: Հակառակ դեպքում ձեր պաթոսն ու նահատակների շիրիմներին դրված ծաղիկները արագ թոռոմելու են, իսկ իշխանական բեմադրված ծնկի իջաց խոնարհումներն ու ծաղիկերները մնալու են թարմ: