Տագնապած սուբյեկտների ցանկում են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, քանի որ առաջինը կանգնած է իր իշխանության կորստի, իսկ երկրորդը՝ Արցախից հրաժարվելու ու իր տերերի պահանջներն ու սպասելիքները չկատարելու կործանարար հեռանկարի առջև․

Քաղաքական տեխնոլոգիաներից հասկացող ցանկացած անձ կհաստատի, որ երեկ հրապարակ եկած մոտ 20.000 Հայ մարդկանց թիվը կարող է հնգապատկվել՝ անխուսափելի դարձնելով իշխանափոխությունը, և որպես հետևանք զրոյացնելով ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու պարտավորությունները:
 
Հանրահավաքից տագնապած ու անհանգստացած են ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, քանի որ Հայաստանի ներսում ձևավորված պրոտեստը ի զորու է տապալել մեր հայրենիքի դեմ դավեր նյութած ուժերի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային պլաններն ու նկրտումները:
 
Տագնապած սուբյեկտների ցանկում են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, քանի որ առաջինը կանգնած է իր իշխանության կորստի, իսկ երկրորդը՝ Արցախից հրաժարվելու ու իր տերերի պահանջներն ու սպասելիքները չկատարելու կործանարար հեռանկարի առջև:
 
Բրյուսելում այս պահին ընթացող հանդիպմանն ընդառաջ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիան և ընդդիմության սահմանած կարմիր գծերը բավական բարդ վիճակում են դրել Փաշինյանին ու Ալիևին, քանի որ առաջինը ամենուրեք հայտարարում է, որ հունիսի 20-ին ստացել է խաղաղություն հաստատելու, իսկ իրականում Հայաստանը իրավական կապիտուլյացիայի ենթարկելու «պողպատե» մանդատ, իսկ Ալիևը պնդում է, որ Հայ ժողովուրդը համակերպվել է իր պարտության հետ:
 
Երեկ ապացուցվեց, որ երկուսն էլ չարաչար սխալվում են, և անցած տարի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն այլևս չեն արտացոլում Հայ ժողովրդի իրական տրամադրությունները:
 
Հայ ազգը շտկում է իր ճկված մեջքը, վերականգնում է իր արժանապատվությունը և սպասվող մեծ փոփոխություններին ընդառաջ ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ երբեք չի համակերպվելու իրեն պարտադրված դավաճանական պարտության հետ և կրկին անգամ վերահաստատում է, որ Արցախը եղել է և լինելու է ՀԱՅԿԱԿԱՆ ու Արցախը ԵՐԲԵՔ չի լինելու Ադրբեջանի կազմում: