Փակենք ղազախական թեման շնորհավորելով Տոկաևին փշոտ հեղաշրջման արդյունքում Նազարբաևի և նրա 30 ամյա կլանին վերջնականապես իշխանությունից հեռացնելու կապակցությամբ.

Նախորդ գրառմանս մեջ նշել էի, որ «հետաքրքիր հեղափոխության» տեխնոլոգիաների գործիքակազմ եմ դիտարկում: Արդյունքում ծեր ակսակալին լավ քողարկված հեղաշրջմամբ փոխարինում է new ակսակալ Տոկաևը իր սինգապուրյան ավտորիտարիզմի քաղաքական փորձով:
 
«Մերժիր Նազարբաևին» օպերացիան Տոկաևը իրականացրեց փայլուն, խաղալով հակասությունների վրա և դրանք օգտագործեց ի նպաստ իր սեփական քաղաքական շահերի: Վերջին ակորդը դարձավ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովի ձերբակալությունը պետական դավաճանության կասկածանքով, ով Նազարբաևի իշխանոթյան երաշխավորն էր:
 
P.S. Իրական քաղաքականության մեջ ամեն բան որոշում է ճիշտ հաշվարկն ու քաղաքական խորամանկությունը, իսկ մնացածը արդեն դրամատուրգիայի հարց է: