Պարտվել եք, հեռացեք ու մնալով առավել մի վտանգեք ու քամուն տվեք ձեր պարտվելու արդյունքում պետության դիմադրողականությունից քիչ թե շատ մնացածը․

Դուք հարուստ բռնարար տեսած կուրտիզանուհու նման փեշներդ հավաքած վազելով ընդամենը 1 տարի անց զիջելու, կամովին հանձնվելու, օտարին ու թշնամուն սիրելի դառնալու ու ամեն բան ստորագրելու ճանապարհն եք բռնել: Էդքանից հետո դուք ո՞վ եք կամ ավելի ճիշտ ի՞նչ եք: Կրկնում եմ 1 չէ, 2 չէ ,3 չէ այլ 30 տարի բան չստորագրեց, բան չզիջեց:
 
Ձեզ ասում են.
 
Պարտվել եք, հեռացեք ու մնալով առավել մի վտանգեք ու քամուն տվեք ձեր պարտվելու արդյունքում պետության դիմադրողականությունից քիչ թե շատ մնացածը:
 
Պարտվել էք, գոնե ձեր գնալով շանս տվեք, որ նորերը, ուրիշները էդ անտեր գործից, քիչ թե շատ հասկացողները փորձեն չստորագրել, փորձեն դիմակայել, մանևրել, խուսանավել, չճնշվել ու նախահարձակ լինել, նշաձող պահել ու անկումը կասեցնել, գոնե թե նոր ու ուրիշ լինելու ուժով: Միևնույն է, եթե ձախողեն էլ՝ մեկ է գնալու են, որովհետև չհաջողեցին, բայց չեն մաղձապատելու երկիրը, իրենց մնալով, դուք էդտեղ անփոխարինելի ու անգերազանցելի եք:
 
Ադրբեջանը 30 տարի չկոտրվեց, դուք մի տարում Հայաստանի 30 տարվա պահածը քամուն եք տալիս ու գինը նսեմացնում եք, որովհետև ավելի կարևոր ե՞ք քան մի ողջ երկրի, սերնդի ու պետության չկործանվելու հնարավորությունը: Ավելի կարևոր եք քան թեկուզ 1% շանսը, ավելի կարևոր ե՞ք, էն էլ դու՞ք…
 
Ճիշտ է դուք ձեր իշխանական աղանդի հետևորդներին կհամոզեք, որ «իշխանության գալու կռիվ են անում» ես էլ կասեմ «այո իշխանության կռիվ են անում, բա որ իշխանությունն ա երկրի շահերով ,գոյությամբ ու պաշտպանությամբ զբաղվողն ու պատասխանատուն հո գժանոցի տնօրենի պաշտոնի համար կռիվ չեն տալու»:
 
Բա դավաճան իշխանությունը էլ ո՞նց է լինում, եթե ոչ իր սխալն ու իր մեղքը կոծկողն ու իր գահն ու դիրքը պետության ճակատագրից ավելի բարձր դասողը:
 
Սենցա լինում և վերջ:
P.S. Держать строй
Закрыть бреши