«Արևմտյան Տիկնայք» որևէ կերպ չէին պատրաստվում այդքան շուտ բացել «հովանավորչության» խաղաքարտը, այն էլ այդքան անորակ․

Դժգոհության հիմնական պատճառը Փաշինյանի կողմից խորը և համապարփակ подставка լինելն ու օգտագործվելն է: Հավատացեք, արևմտյան ներկայացուցչությունների հանրային կապերի բաժինները շատ լավ են հասկանում և զեկուցում դեսպանությունների իմիջի անկման ռիսկայինությունը և տեղի ունեցած միջոցառման Big Fail-ը, որին մասնակցել են նրանք:
 
«Արևմտյան Տիկնայք» որևէ կերպ չէին պատրաստվում այդքան շուտ բացել «հովանավորչության» խաղաքարտը, այն էլ այդքան անորակ: Չավուշօղլուն որևէ կերպ չէր շտապի մեզ որակել «արմատականներ» որոնք ճնշում են իրենց տեղական «խաղաղության առաքիչին»: Այս ամենին հասել է Ֆրանսիայի հրապարակը և դուք ընդամենը 20 օրում:
 
Հանրահավաքի մարդաքանակն ու թիվ հաշվելը և ըստ այդմ տրամադրվածություն փոխելն ու այս ամենի մարմանը սպասելն անիմաստ գործ է: Այդ թիվը կրկնապատկվելու և բազմապատկվելու է ակնթարթորեն, երբ գա պահը: Պայքարի գենետիկայի և առաքելության ամրությունն անքննարկելի է և ամուր, այն հանգցնել կարող ենք միայն մենք, այն վառել կարող ենք նորից մենք:
 
Մի կողմ թողեք գեոպոլիտիկ հովանավորչություններն ու խաղերը: Մեր գործը հիմա պայքարն է, աննահանջ և սկզբունքային պայքարը, համառ ու անկոտրուն պայքարը: Դրա դեմը չեն կարող առնել ոչ արևմտյան տիկնայք, որովհետև մենք մեր մեր ժողովրդավարության համար ենք պայքարում, այլ ոչ թե իրենց, ոչ թուրք դիվանագետ նամազչիները, ոչ էլ նրանց «տեղական առաքիչները»: Նրանք բոլորը հաշվի են նստելու մեր սահմանած ժողովրդավարության հետ և ընդունեն այն:
Այսօր 18:00 Ֆրանսիայի հրապարակ #держатьстрой