Նախագծի շրջանակներում Թբիլիսին 90 տարի ժամկետով թուրքական ընկերությանն էր փոխանցել Արևմտյան Վրաստանի խոշորագույն գետի՝ Ռիոնիի օգտագործման իրավունքը․

Ընկերությունը սեփական հայեցողությամբ կարող է շահագործել գետի ավազանի տարածքը՝ 13,4 հազ. քկմ, ինչպես նաև գետի ամբողջ ֆլորան ու ֆաունան:
 
Հատկանշական է, սակայն, որ հասարակական ընդվզումը դուրս եկավ զուտ բնապահպանական օրակարգից՝ ստանալով ընդգծված քաղաքական բնույթ: Արդյունքում ցուցարարների կողմից բազմիցս հնչեցվում էին հակաթուրքական բովանդակության դրույթներ: Հատկապես իրավիճակը քաղաքական բնույթ ստացավ այն բանից հետո, երբ բողոքի ակցիաներին միացան հոգևորականները՝ ուղղափառ խաչ տեղադրելով ՀԷԿ-ի նախագծման տարածքում, ինչը ստիպեց Անկարային արձագանքել արդեն դիվանագիտական մակարդակում:
 
Այսպիսով, նախագծի կասեցումը նշանակում է, որ Վրաստանը կորցնում է շուրջ 830 մլն դոլարի հասնող ներդրում ու, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը, տեսանելի ապագայում ստիպված է լինելու ավելացնել ներկրումը հարևաններից: Սա լուրջ հնարավորություններ է ստեղծում ավելցուկային հզորություններ ունեցող Հայաստանի համար: Իհարկե, միայն տեսականորեն, քանզի դժվար է պատկերացնել, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները որևէ հարցում կփորձեն բարելավել մեր տարածաշրջանային դիրքերը: Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման պարալիզացումը դրա վառ ապացույցներից է:
 
Ամեն դեպքում, Նամահվանի ՀԷԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ունեն սիմպտոմատիկ բնույթ ու վկայում են տարածաշրջանում ընթացող լուրջ վերադասավորումների մասին: