Սա է «հոգին տվող» Հայաստանի երրորդ Հանրապետության կարճ, խորքային պատկերը, որքան էլ այն դաժան հնչի․

❗️Եթե Հայաստանի հասարակության մեծամասնությունը չի ընկալում, որ Հայաստանի երրորդ Հանրապետությանը այն տեսքով, որը նա ուներ իր անկախացումից ի վեր մնացել են հաշված օրեր,
 
❗️Եթե Հայաստանի իշխանությունը քաղաքականապես այնքան ամուլ և անկարող է, որ ինքնիշխանության վերջին ռեսուրսները զոհել է հանուն սեփական իշխանության պահպանման և պետությունը դրել է զոհասեղանին մուրալով մեծահոգություն թշնամուց և դրա անունը դրել «խաղաղության դարաշրջան»,
 
❗️Եթե հասարակության տնտեսական, մտավոր, ռազմական և քաղաքացիական սերուցքն ընտրել է ամորֆության և բացառապես սեփական շահերը սպասարկելով առաջնորդվելու մոտեցումը, որտեղ չկա լայնախոհություն առ սեփական հանրապետության ճակատագիր,
 
❗️Եթե ողջ ընդդիմադիր և անհամաձայն հասարակության դրոշակակիր հանդիսացող քաղաքական ընդդիմությունը իրեն հանձնված դրոշը վերև բարձրացնելու և հենց այդ դրոշով անհամաձայն հանրությանը առաջնորդելու և բեկում մտցնելու հնարավորութունից խուսափում է և տարբեր պատճառաբանություններով վանում է իրենից, գահավիժող հանրապետության պրոտեստանտ ռեսուրսի մոբիլիզացիա իրականացնելը , ու մի բան էլ ձեռքը տված դրոշը իջեցնում կամ թաքցնում է.
 
Ուրեմն այդ հանրապետությունը, որպես հայ ազգի գոյապահպանման և շահերի արտահայտման կենտրոնացված-ինստիտուտ-համակարգ, օրգանապես այլևս սպառված է, անպիտան և արժեքազրկված նրա բոլոր շահառուների կողմից:
Սա է «հոգին տվող» Հայաստանի երրորդ Հանրապետության կարճ, խորքային պատկերը, որքան էլ այն դաժան հնչի: