Հրապարակախոսական հնարք։ Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում․

Մասնագիտական տրանսպորտային գրականության մեջ “տրանսպորտային միջանցք” եզրույթն ամենևին չի ենթադրում մաքսակետերի բացառում։ Ավելին՝ հաճախ երեքից ավել պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունները սահմանվում են հենց որպես “միջանցք”, որը ենթադրում է նաև տարանցման բաղադրիչը՝ իր բոլոր ընթացակարգերով։
 
Ամեն դեպքում, եթե անգամ “Մեղրիի միջանցք/ճանապարհին” Հայաստանը մաքսակետ տեղադրի ու վերահսկողություն իրականացնի, միևնույն է՝ այդ հաղորդակցության առկայությունը լրջագույն ռիսկ է մեր համար, քանզի օգտագործվելու է որպես թուրքական էքսպանսիայի գործիք։