Ընդամենը 2 օր առաջ Թեհրանը շնորհավորել էր Բաքվին՝ ՛՛օկուպացված տարածքները՛՛ վերադարձնելու ու իրանա-ադրբեջանական 138 կմ սահմանը վերականգնելու կապակցությամբ․

Դրան զուգահեռ Բաքվում հայտարարում են համատեղ նախագծերի ռեանիմացման մասին, որոնցից այս պահին կարող ենք առանձնացնել Խուդաֆերինի ու Ղըզ Ղալասիի հիդրոոբյեկտները, ինչպես նաև համատեղ կոմունիկացիոն նախաձեռնությունները: Այս ամենը հայ-իրանական օրակարգի թիրախային սնանկացման արդյունք է, որն անթաքույս լերպով ապահովվեց 2018-ից հետո թավշյա վարչակազմի կողմից:
 
Թեհրանն այլևս պայմանավորվում է Բաքվի հետ՝ չդիտարկելով հայկական կողմը որպես լիարժեք դերակատարի (երկու շաբաթ առաջ Մոսկվայում շփվում էի Իրանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ, որոնք ասում էին, որ Երևանը Թեհրանին պարզապես մանևրելու տեղ չի թողնում): Նույն ՛՛Կովկասյան միջանցքը՛՛, որի մասին մոտ 2 ամսի առաջ հայտարարեց Թեհրանը, կյանքի կոչվելու դեպքում անխուափելիորեն իր մեջ ներառելու է նաև ադրբեջանական բաղադրիչը: Ու Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի առկայությունը դրան ուղղված առաջին քայլերից է: Այսպիսով, Հայաստանի տրանսպորտային անվտանգության համակարգում Բաքուն այլևս դերակատար է:
 
Ակնհայտ է նաև, որ մոտ ապագայում Թեհրանը՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրում իրականացնելու համար չի օգտվելու թմբկահարվող այլընտրանքային ճանապարհից՝ նախընտրելով պայմանավորվել Բաքվի հետ՝ իր համար անհրաժեշտ պայմաններ ստանալու համար: Հայաստանի պսևդո-իշխանությունների կողմից առաջարկվող շրջանցող ուղին լավագույն դեպքում Իրանի կողմից կարող է օգտագործվել Բաքվի հետ հարաբերությունների հերթական լարման պայմաններում՝ որպես դիվերսիֆիկացիոն գործիք: Ընդամենը:
Վայելեք մանրադրամի վերածված Հայրենիքը: