2001 թվականին ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մի հարցազրույցում Արցախի այսօր արդեն կորսված, իսկ նախկինում ազատագրված տարածքների մասին խոսելիս օգտագործել էր «օկուպացված տարածքներ» որակումը․

Հասարակության մեծամասնության զարմանքն ու ցասումը այդ ձևակերպման առումով այնպիսին է, որ դա դարձավ Օսկանյանի կարիերայի ամենամեծ կիքսը, ինչի համար և ինքը և ողջ կառավարման համակարգը պարբերաբար արդարանում էին և ձղջում: Հայ քաղաքական մարդը համաձայն չեր այդ որակման հետ, որովետև նրա հետ աշխատում էին:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ը Լևոն տեր Պետրոսյանի առաջնորդությամբ, որպես քաղաքական դիրքավորում ըտրողին առաջարկում էր ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ թեզերը:
«Ծանոթ թեզեր ե՞ն»:
 
Ծրագրային դրույթներում ֆիքսված էին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ` գոյության հրամայականն է դուրս գալ հարևան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող և շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից և դառնալ բոլոր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առևտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն և հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր:
 
Տեր Պետրոսյանը պնդում էր, որ հաշտությունը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը և վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։
 
Հայ հասարակությունն այս թեզն ու քաղաքական առաջարկը չընդունեց և մերժեց տալով ՀԱԿ-ին ընդամենը 1,65% ձայն: Հայ քաղաքական մարդը համաձայն չեր, որովհետև նրա հետ աշխատում էին:
 
Թե՛ 2001-ին և թե՛ 2017-ին այս ժողովուրդը նույն ժողովուրդն էր, նույն հայ մարդիկ, նույն ձգտումներով և երազանքներով, նույն դժգոհություններով և անարդարության զգացումներով նույն անհավատությամբ առ կառավարողներ և առ քաղաքականություն:
 
Հայ մարդիկ նույնն են և նույնն են նաև հիմա, որքան էլ նրանց մեղադրենք 2018-ի հողափոխությամբ երկիրը կործանման ճանապարհին դնելու, հետո էլ 2021-ին այդ ուղին ավելի խորացնելու մեջ:
 
Այդ մարդկանց հետ պետք է աշխատել, աշխատել անդադար, աշխատել անմիջական և պարբերաբար ամեն սոցիալական, մասնագիտական, կրթական և արժեքային շերտի հետ իրեն հասանելի լեզվով և մեթոդաբանությամբ, ձգտումների բավարարման համակարգերի ստեղծմամբ:
 
Հայաստանում 2018-ին տեղի է ունեցել և մինչ օրս էլ շարունակվում է իրեն քաղաքական, մասնագիտական, սոցիալական, տնտեսական էլիտաներ համարողների տոտալ ֆիասկո և ձախողում, որովհետև նրանք դադարել են գետնի վրա աշխատել միշտ իշխանություն ձևավորող և այսօր էլ իրենց կողմից էպիտետավորվող և մեղադրվող «ժողովրդի» հետ:
 
2001-ի և 2017-ի և 2018-ի օրինակները նշել եմ, որպես ապացույց առ այն, որ նույն հայ մարդիկ կարող են լինել, թե պահանջատեր, թե մտահոգ, թե մերժող, թե հայրենասեր, թե անձնուրաց, թե նվաճող և ազատագրող, թե մանիպուլացված և թե անտարբեր: Նրանք միշտ նույնն են:
 
Աշխատեցին բոլորիցս լավ, բոլորիցս արագ, բոլորիցս տեխնոլոգիապես գրագետ, բոլորիցս մոբիլ և բոլորիցս մոտ ու հասանելի դարձան որոշիչ հայ քաղաքական մարդուն:
 
Իսկ էլիտաներ համարվողները ավելի չարացան, ավելի օտարացան, ավելի մեծամտացան և անցան մեղադրման ռեժիմի ոչ թե աշխատանքի: Աշխատանքն էլ մինչ օրս տարվում է լավագույն դեպքում կամ «հրավիրված» այլ ոչ թե նախապես երկար աշխատված և մարտավարականություն ունեցող «միտինգների տրամաբանությամբ», որոնք վերածվել են քաղաքական առումով междусобойчик-ի, իսկ վատագույն դեպքում իրենց իշխանություն տվող կամ չտվող «ժողովրդի» դատափետմամբ:
Այսօր 2001-ի և 2017-ի թեզերը, որոնց հայ քաղաքական մարդը տալիս էր արժանի դիմադրություն և մերժում, այս իշխանությունը անց է կացնում, ոչ թե այն պատճառով, որ դրանք ճիշտ են, այլ այն պատճառով, որ դրանց ընդդիմացողներն են թույլ:
 
Ուղիղ ասեմ, ոչ թե Նիկոլն է ուժեղ և ճիշտ, այլ մենք ենք թույլ և սխալ: Մի կողմ է պետք դնել, այս քաղաքական междусобойчик-ը:
 
Քաղաքական ճգնաժամ ստեղծում են, որ սկսվի դիմադրություն, ոչ թե հայտարարում դիմադրություն և սպասում դիմադրության ռեսուրսի:
 
P.S. Խնդիրը մնալու է նույնը
«Ո՞Վ, ԻՆՉՊԵ՞Ս է ԱՇԽԱՏՈւՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ ԱՅԼ ՈՉ ԹԵ ՁԱՅՆ ԿԱՄ ՄԱՐԴԱԳԼՈւԽ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՅ ՄԱՐԴՈւ ՀԵՏ»: