Ընդդիմությունը՝ գտնվելով և գործելով ՀՀ պետական շահի տիրույթում, պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև նիկոլների գործողությունների համար․

Պատերազմի ընթացքում և դրանից հետո բոլոր մարդկային կյանքերը զոհաբերվել են հանուն նիկոլի իշխանության, ինչը նշանակում է, որ նա աչքը չի թարթի կրկնակի ավել կյանքեր զոհել և ամբողջ Հայաստանը նվիրել թուրքերին հանուն իր իշխանության:
 
Նիկոլի համար իշխանությունը կյանք է, իսկ նա իր կյանքը շատ է սիրում, շատ ավելի, քան Հայաստանը, Հայերին, ինձ, քեզ, բոլորիս: Հետևաբար, նրա համար ամենաթանկ բանը իշխանությունն է:
 
Նա կկոտորի բոլորիս առանց վարանելու՝ իր հետ միասին մահապարտ դարձնելով նաև ոստիկաններին, զինվորականներին, քրեական տարրերին, իր թիմակիցներին, սովորական մարդկանց:
 
Նրա դեմ պայքարելիս պետք է սա հաշվի առնել՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու և Հայաստանը վերջնականապես չկորցնելու համար:
 
Իսկ պետական դավաճանի մեկուսացումն ու իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ է համազգային և համաժողովրդական կոնսենսուս:
 
Ընդդիմությունը՝ գտնվելով և գործելով ՀՀ պետական շահի տիրույթում, պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև նիկոլների գործողությունների համար:
 
Իսկ նիկոլների գործողություներն ունեն բացառապես մեկ տրամաբանություն. ԱՄԵՆ ԳՆՈՎ պահել իշխանությունը . . .