Կուսակցության նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու
Արթուր Գագիկի Ղազինյանը ծնվել է 1979թ․ նոյեմբերի 10-ին, Երևանում։
1995-1999թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան։ 2001թ․ ստացել է իրավաբանության մագիստրոսի որակավորում։
2004թ․ պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատական պաշտպանություն» թեմայով, ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2009թ․շնորհվել է իրավագիտության դոցենտի կոչում։
1999-2002թթ․ ծառայել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմում։ 2002-2004թթ․ զբաղեցրել է ՀՀ քաղաքացիական ծառայության արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը։ 2004-2008թթ․ եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական, 2010թ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2006 թվականից մինչ օրս ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն է։
Գիտական 2 մենագրությունների և ավելի քան երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։