Հասմիկ Ենգոյանը ծնվել է 1976 թվականի մայիսի 24-ին Երևանում:
1993-1998թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2006թ շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում` որպես դասախոս, այնուհետև` որպես ասիստենտ, իսկ 2006 թվականից մինչ օրս` որպես սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ:
2003-2004թթ. աշխատել է «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ` որպես Գլխավոր գործադիր տնօրենի իրավական հարցերով խորհրդական: 2006-2010թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես իրավական ապահովման և եվրոինտեգրման բաժնի ավագ դատախազ, իսկ 2010-2012թթ.՝ որպես նույն բաժնի պետ: 2007-2012թթ. հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում: 2013-2017թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես գնումների բողոքարկման և իրավական խորհրդատվության վարչության պետ:
Հեղինակ է տասնյակից ավելի գիտական հոդվածների, բազմաթիվ ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկների, համահեղինակ՝ մի շարք դասագրքերի և մենագրությունների:
2010 թվականից հանդիսանում է միջազգային տարբեր կառույցների (UNDP, UNIDO, European Union and Council of Europe, World Bank Group) կողմից իրականացվող ծրագրերի ազգային փորձագետ:
Ունի արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: