Հայկ Ֆարմանյան

Հայկ Ֆարմանյանը ծնվել է  1980թ․ փետրվարի 8-ին, Երևանում։

1996-2000թթ․սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, 2002թ․ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, 2002-2004թթ․ սովրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում։

2001-2004թթ․ եղել է Հայաստանի ֆոնդային բորսայի խորհրդի անդամ, 2006-2008թթ․ ՀՀ ԿԱ ՄՊԿ հետբացթողումային հսկողության վարչությում  աշխատել է որպես մաքսային տեսուչ 2008-2009թթ․ եղել է ՀՀ ԿԱ ՄՊԿ ռազմավարության ծրագրերի բաժնի ավագ մաքսային տեսուչ։ 2009-2013թթ․զբաղեցրել է ՀՀ ԿԱ ՄՊԿ մաքսային մարմինների համալիր ստուգումների բաժնի պետի պաշտոնը։ 2014-2016թթ․եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ այնուհետև ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային մեթոդաբանության բաժնի պետ։ 2016-2018թթ․ եղել է ՀՀ ՊԵԿ  «Զվարթնոց» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի պետ, Արևմտյան մաքսատուն վարչության մաքսային ձևակերպումների բաժնի պետ։ 2018-2019թ․ փետրվար ՀՀ ԿԱ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն վարչության փաստաթղթային հսկողության բաժնի պետ; 2005թվականից ԵՊՀ-ի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի դասախոս

2004թ․ շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտաական աստիճան՝ թեմա /Արժեթղթրի երկրոդական շուկայի ձևավորման հիմնահարցերը ՀՀ-ում, 2013թ․ շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 2013թ․ հեղինակել է «Մաքսային վարչարարություն 300 հարց և պատասխան»  ուսումնական ձեռնարկը։ Հեղինակ է տասնյակից ավել գիտական հոդվածների։ 2012թ․ շնորհվել է մաքսային ծառայության մայորի կոչում։ Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

© ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ 2021.