Լիլիթ Միրզոյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում։
Ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև, 2002 թ․ ավարտել է ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
2002-2003թթ աշխատել է «Դի Սի էյ» ընկերությունում որպես միջազգային հարաբերությունների մասնագետ։ 2003-2006թթ եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության գիտա-կրթական բաժնի առաջատար մասնագետ։ 2006-2007թթ աշխատել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում որպես տարածքային կառավարման վարչության ավագ մասնագետ։ 2007 թվականից աշխատում է ԵՊՀ-ում, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի որպես իրավաբան –փորձագետ, գիտ.աշխատող։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։