Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ծնվել է  1986 թվականի ապրիլի 21-ին, Երևանում։

Հայ-Ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի, ինչպես նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի UNESCO-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ: 2008-2014 թթ. աշխատել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում որպես հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, 2014-2015թթ.եղել է «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ում որպես մարքեթինգի ու զարգացման բաժնի պետ, 2015-2018 թթ. աշխատել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ, 2012-2013թթ. Հայ-Ռուսական համալսարանում որպես քաղաքական ինստիտուտների ու տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, 2012-2019 թթ. եղել է «Մաքուր էներգիա» զարգացման ՀԿ-ի նախագահ: Ներկայում նախագահում է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ-ն:

Էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության, միջազգային հարաբերությունների ու աշխարհաքաղաքականության հիմնախնդիրներին նվիրված ավելի քան 60 գիտական հոդվածների ու 4 մենագրությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

© ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ 2021.