Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը  ծնվել է 1980 թվականի մայիսի 31-ին Երևանում:

2000թ. ավարտել է  ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան: 2002թ. ստացել է քաղաքագիտության մագիստրոսի որակավորում՝ ավարտելով ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը:

2005թ. ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` պաշտպանելով «Քաղաքական ռեժիմների անցումային գործընթացները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ատենախոսությունը: 2010թ.  շնորհվել է դոցենտի գիտական կոչում քաղաքագիտություն մասնագիտությամբ:

 2002-2004 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի Միջազգային հարաբերությունների ու Առողջապահության և բնապահպանության հանձնաժողովներում որպես փորձագետ: Նա Ժան Մոնե ծրագրի շրջանակներում կարդում է դասախոսություն Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: 2005թվականից դասավանդում է  ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքագիտության և Հանրային կառավարման բաժիններում: 2006-2008թթ. աշխատել է նույն ֆակուլտետի փոխդեկան: Սկսած 2008թվականից զբաղեցնում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը՝ միևնույն ժամանակ հանդիսանալով «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար և ակադեմիական կոորդինատոր: 2015թվականից ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ավագ գիտ. աշխատող է:

Հեղինակ է մի շարք գիտավերլուծական հոդվածների և աշխատությունների, ինչպես նաև եղել է «Ժողովրդավարության մակարդակի և քաղաքան համակարգի կայունության ինդեքսների» գիտական աշխատությունների շարքի   խորհրդատու:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

© ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ 2021.