«Մեկ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար անհրաժեշտ է
- Կուսակցության անդամ կարող է լինել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ընտրական իրավունքով օժտված այն անձը, ով ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը և չի հանդիսանում մեկ այլ կուսակցության անդամ:
- Կուսակցությանն անդամագրվում են.
- կամավոր հիմունքներով,
- անհատական կարգով,
- անձնական դիմումի համաձայն,
- Կուսակցության Համագումարի որոշմամբ:
- Կուսակցության անդամը վճարում է անդամավճար, որի չափը և մուծման կարգը սահմանում է Կուսակցության քաղաքական խորհուրդի կողմից:
Կուսակցության անդամի իրավունք ունի՝
- ընտրել և ընտրվել Կուսակցության ու նրա ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում,
- ներկա լինել Կուսակցության համագումարի նիստերին,
- ծանոթանալ Կուսակցության մարմինների արձանագրություններին,
- կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկւթյուններ,
- ստանալ Կուսակցության ընդունած որոշումների պատճենները,
- տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ,
- ստանալ փաստաթղթերի պատճեններ` կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը,
- բողոքարկել Կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները,
- կամովին դադարեցնել, կասեցնել կամ վերականգնել անդամակցությունը,
- ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:
Կուսակցության անդամի պարտավոր է՝
- գործել Կուսակցության կանոնադրության շրջանակներում,
- կատարել Կուսակցության Համագումարի, ղեկավար մարմինների որոշումները և ծրագրային դրույթները,
- մասնակցել Կուսակցության նշանակած ժողովներին և միջոցառումներին,
- ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
«Մեկ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու նպատակով ձեր դիմումը կարող եք ուղարկել նաև էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով ստորև հայտը։ Այն մուտքագրվելուց և ուսումնասիրվելուց հետո՝ կհրավիրվեք կուսակցության գրասենյակ։
Աստղանիշով տողերը ենթակա են պարտադիր լրացման։